Այս գրքում անքակտելիորեն միահյուսված են մեկ մարդու ճակատագիրն ու պատմական իրադարձությունները, և ընթերցողի աչքի առաջ պատերազմի առաջնորդը խաղաղ պայմաններում դառնում է հմուտ բանակցող և ժամանակակից կառավարիչ:

Կարող եք գնել առցանց հետևյալ խանութներից

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՏԵՍԱԴԱՐԱՆԸ

Ընթերցողը մեկնաբանում է գիրքը

Կարծիքներ

1
Արամ Արարատյան
«Կարծումեմ, սա must read է՝Հայաստանինորագույնպատմությունովհետաքրքրվածցանկացածմարդուհամար՝ անկախնախագահՔոչարյանիհանդեպանձնականվերաբերմունքից, քանիորկրկինվերհիշումեսայնկարեւորագույնդրվագները, որոնքդարձրելենմեզումերերկիրնայնպիսին,ինչպիսին, որկանք։Որպեսգրքիգլխավորառավելություններիցմեկը՝կարելիէնշելհեղինակիշատպրագմատիկուռացիոնալդատողությունը՝ առանցորեւէպոպուլիզմիուէմոցիոնալշեղումների։ Սակայն կարեւորնախապայմանըընթերցելուընթացքումպետքէլինիառողջտրամաբանությունը, անկախդատելուկարողությունըեւվերլուծելուունակությունը»։
Իննա Գասպարյան
«Երկու օր առաջ եմ սկսել կարդալ։ Դա ոչ միայն Արցախի առաջին նախագահի կենսագրությունն է, այլև ողջ Արցախի․․․մեր ժողովրդի ազատության համար մղվող պայքարի պատմությունն է․․․ այնտեղ մեր բոլորիս մասին է գրված․․․ կարդում եմ և վերակենդանանում են պատկերներն ու դեմքերը․․․ ինձ էլ հիշեցի, ինչպես էին կանչում Քաղխորհուրդ՝ պատասխանելու լրագրողների անհամար հարցերին, և մորս՝ ցույցերի ժամանակ մարդկանց առաջին շարքերում կանգնած, և եղբորս, որ ամեն երեկո, փորձելով ուշ ժամին աղբը նետել, հայտնվում էր պարեկային ծառայությունում․․․Եվ առաջին բախումները, որոնց պատճառով բռնեցին հորս ընկերոջը և նստեցրին Բաքվի բանտ, որից հետո մենք նրան տեսանք շատ հիվանդ ու նիհար։ Հիշեցի զրահապատ մեքենաները, որոնց վրա նստած լուսանկարվել ենք․․․ և նրանք՝ մեր շարժման առաջնորդները՝ երիտասարդ, խելացի, համարձակ․․․Սա գիրք չէ, սա մի ամբողջ ժողովրդի մի ամբողջ կյանք է։ Շնորհակալությո՛ւն Ձեզ, հարգելի Ռոբերտ Քոչարյան։ Ե՛վ գրքի համար, և՛ Հաղթանակի»։
Անգելինա Ավանեսյան
Ի սկզբանե համոզված եմ եղել, որ Ռ. Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքն ինձ համար, ինչու չէ նաև յուրաքանչյուր արցախցու համար առանձնակի նշանակություն է ունենալու և այնտեղ գտնելու եմ ինձ համար շատ կարևոր ու թանկ տողեր։ Բնականաբար այդպես էլ եղավ՝ հատուկ ոգևորությամբ ու հուզականությամբ ընկղմվեցի գրքի հատկապես Ղարաբաղյան պատերազմին նվիրված հատվածի մեջ՝ երկարատև պայքար, Շուշիի ազատագրում, հաղթանակներ, զինադադար, երկար սպասված խաղաղություն, անկախություն, ազատություն... Գիրքը հետաքրքիր է նաև այն առումով, որ պատմում է ոչ միայն Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ Նախագահի կյանքի ու գործունեության, անցած ուղու մասին, այլ նաև, որ դրանում նկարագրված է մեր նորագույն պատմության մի ամբողջ՝ շատ կարևոր ու բարդ ժամանակաշրջան՝ իր պատմական հաղթանակներով, հետպատերազմյան դժվարություններով ու մեծ ձեռքբերումներով հանդերձ։ Այն կարծես մեր ժողովրդի պայքարի ու դրա արդյունքում կերտած անկախության ու ազատության պատմության մի հատվածը լինի։ Կարծում եմ՝ Հայաստանի ու Արցախի նորագույն պատմությամբ, քաղաքականությամբ, ինչու չէ նաև դիվանագիտությամբ հետաքրքրված յուրաքանչյուրի համար կարևոր կլինի գրքի ընթերցումն այն առումով, որ հետաքրքիր է հետևել մեր երկրի նորագույն պատմության անդրադարձին մի մարդու աչքերով, որը մեծ դեր է ունեցել երկրի համար կարևոր ու ճակատագրական գործընթացներում։ Որպես գրքի գլխավոր առավելություն՝ կարելի է նշել, որ այն կարդացվում է մեկ շնչով, շարադրված է առանց ավելորդ էմոցիաների ու պոպուլիզմի, այն կարծես յուրատեսակ երկխոսություն լինի հեղինակի ու ընթերցողի միջև։ Համոզված եմ՝ շատերը, կարդալով այն, կգտնեն իրենց՝ գրքի որոշակի դրվագների ինչ-որ տողերում... Գրքի ընթերցումը ևս մեկ անգամ վերահաստատեց Ռ. Քոչարյանի՝ որպես հզոր, արժանապատիվ, կամային ուժեղ հատկանիշներով տեր մարդու, պայքարողի, զինվորի, պետականամետ մեծ հայրենասերի ու փորձառու քաղաքական գործչի տեսակը... Համոզված եմ, որ գիրքն անպայման պետք է ունենա շարունակություն և նույնքան համոզված եմ, որ այն կլինի անչափ ցանկալի ու հետաքրքիր զարգացումներով լի...»։
Սեդրակ Մինասյան
«Գիրքն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ։ Այն բոլոր իրադարձությունները, որոնք արտացոլված են գրքում և դրանց այն մասը, որոնց վկան է եղել հասարակությունը (հատկապես՝ միջին և ավագ սերունդը), ներկայացված են ճշմարտացիորեն։ Ընթերցելով գիրքը՝ կրկին համոզվում ես, որ հեղինակն, իրոք, դժվարություններից չերկնչող է։ Այդպիսիք հաղթահարելու մարդկային անկոտրում կամք ունեցող անհատներն են։ Համոզվում ես և տեսնում իր անելիքներն իրապես իմացող ու դրանց անչափ լրջորեն վերաբերվող պետական գործչի նպատակասլաց, տքնաջան աշխատանքը։ Զգում ես այդ աշխատանքը մեծ պատասխանատվությամբ, նաև պատվախնդրությամբ կատարելու, բարդագույն պայմաններում համարձակություն, սառնասրտություն պահանջող, արդարացված և ճիշտ որոշումներ կայացնելու ու ճշգրիտ հանգուցալուծումներ գտնելու, նաև՝ պետական, ազգային շահերը նեղ անձնականից վեր դասելու նրա ունակությունը։ Իհարկե, այս ամենի մասին ժամանակին շատ-շատերը հենց այդպես էլ արտահայտվում էին և դա իրականությունն է։ Ինչ վերաբերում է ներկայումս իրականացվող ֆեյսբուքյան և այլ բնույթի արշավներին, որոնց նպատակը գրքի հեղինակին եղած ու չեղած բոլոր մեղքերի մեջ մեղադրելն է, ապա դրանց ոգեշնչողները, կազմակերպիչներն ու մասնակիցները թող հիշեն Քրիստոսի խոսքերը. «Ով անմեղ է, թող առաջինը նա քարը նետի»։ Այնպես, որ այսօրվա իրավիճակի միակ ճշմարիտ գնահատողն ու դատավորը ժամանակն է ու Տեր Աստված»։
Գևորգ Սահակյան
«Ռ․ Քոչարյանն առանցքային նշանակություն ունեցող պետական ու քաղաքական գործիչ է, ով, իրեն բնորոշ անկոտրում վճռականությամբ և իրավիճակի ճիշտ գնահատմամբ, ազերական դաժան բռնապետությունից ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պարտադրված պատերազմում ապահովեց հաղթանակ, իսկ առանց արդյունաբերության ու գյուղատնտեսության, ցրտի և մթության մեջ հայտնված Հայաստանի Հանրապետությունում՝ տնտեսական վերելք ու կայունություն։ «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքում Ռ․ Քոչարյանն անկեղծորեն նկարագրում է իր անցած կյանքի ճանապարհը՝ մանկությունից մինչև Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կայացում՝ ներկայացնելով անվտանգության ու վերածննդի գործում իրեն վերապահված դերը։ Գիրքն առաջին հերթին ուղերձ է ներկա և գալիք սերունդներին ազնիվ ու պատասխանատու լինել երկրին վերաբերող գործերում։ Երկրորդ, այն ունի ազնիվ նպատակ՝ թույլ չտալ կեղծել Հայոց Ազատամարտի պատմությունը»։
Անահիտ Սիմոնյան
«Ես շնորհակալ եմ Ռոբերտ Սեդրակովիչին՝ «Կյանք և ազատություն» գրքի համար, շնորհակալ եմ այն բանի համար, որ գիրքն առկայծում է ԿՅԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՄՔ։ Իմ կարծիքով, դա ամենակարևորն է։ Սարտրի դեպրեսիաներից և Օրուելի հոռետեսությունից, «պատմության ավարտներից» և Կիբելայի հաղթանակի այլ փորձերից հետո սա առաջին լավ գիրքն է, որ տանում է դեպի հակառակ կողմ, դեպի ԿՅԱՆՔԻ կողմ, արարելու կողմ։ Լուսավոր գիրք է, լցնում է այն վստահությամբ, որ հայկական անպարտելի լեռները յուրայիններին չեն հանձնելու, և յուրայիններն այդ սարերը չեն հանձնելու։ Գլխով շատ ամպեր կանցնեն, սարը միշտ կա անսասան»։
Ռուբեն Մելիքյան
«Ստեփանակերտում նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսի կապակցությամբ նկատեցի մասնակիցների հասցեին վիրավորական առանձին գրառումներ։ Որոշ մարդկանց մոտ ատելության պաշարն անսպառ է։ Ի դեպ, գիրքն ընթերցել եմ, ու այն շատ հետաքրքիր է, սահուն ու հեշտ կարդացվող։ Իմ կարծիքով՝ որևէ հուշագրություն օբյեկտիվ լինել չի կարող, բայց որպես աղբյուր՝ պետության ղեկավարների հուշագրությունները միշտ են կարևոր»։
Սոֆյա Պետրոսյան
«Ինձ մոտ հույզերի մի ամբողջ ծաղկեփունջ է։ Ռոբերտ Սեդրակովիչի ուղեղն այնքան պարզ ու մաքուր է, այն ի վիճակի է դասավորել բազմամակարդակ, ամենաբարդ ու խճճված իրադարձությունները/իրավիճակները/մեկնաբանությունները մի հասարակ ու պարզ տեսլականի մեջ։ Այդ պատճառով այս գիրքը գիտելիքների ճշմարտացի աղբյուր է, որ պարզություն է մտցնում և թույլ է տալիս հասկանալ ոչ հեռավոր անցյալում տեղի ունեցած ամենաբարդ ու խճճված պատմությունները։ Այս աղբյուրը հուզիչ է ու ճշմարտացի, և ներկայացվում է գերպարկեշտ մի մարդու կողմից, որն ունի հսկայական ուժ ու քաջություն»։
Անահիտ Սիմոնյան
«Մեծարգո՛ Նախագահ Ռոբերտ Սեդրակի, հիացած եմ Ձեր գրքից, անջնջելի տպավորություն թողեց, այս գիրքը մի կենդանի հուշարձան է՝ Արցախյան Մեծ Ազատամարտին և Հայաստանի փրկության։ Շնորհակալություն գրքի համար, Շնորհակալությո՛ւն Հայ Ազգի Արժանավոր Զավակ, ամեն ինչի համար»։
Կրիստինա Նազարյան
«Անչափ շնորհակալ եմ պարոն Քոչարյանին այն բանի համար, որ հնարավորություն է տվել ևս մեկ անգամ առնչվել մեր Հայրենիքի Անկախության կայացման պատմության մեծագույն էջերին»։
Նարե Գրիգորյան
«Ինքս միշտ մտածել եմ հոկտեմբերի 27-ի և մարտի 1 -ի մասին, ինքս միշտ մեղավորներ ու պատճառներ եմ փնտրել: Պատասխանները գտա այս գրքում: Երկու դեպքն էլ ճգնաժամային են, երկու դեպքում էլ Քոչարյանը կարողացել է ճգնաժամը հաղթահարել: Սակայն բախտի հեգնանքով՝ ամեն ինչում միշտ իրեն են մեղադրել: Կարդացեք այս գիրքը, չեք փոշմանի, առավել ևս որ կարդացվում է մեկ շնչով»:
Մինա Խաչատրյան
«Ծանո՞թ է արդյոք ձեզ այն զգացողությունը, երբ հիշողությունից անհայտանում են կյանքի ամբողջ հատվածներ, իսկ հետո հանդիպում ես մի ծանոթի, ով քայլ առ քայլ ոչ թե պարզապես վերականգնում է մոռացված դրվագները, այլև օգնում է գիտակցել երկրիդ և քեզ համար կարևոր դրվագները։ Այս գիրքն ուղղակի պարտավոր են ընթերցել բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի հանդեպ»։
Հայկանուշ Մարգարյան
«Փորձեմ հակիրճ գնահատական տալ գրքի մասին։ Ի սկզբանե վստահ էի, որ գիրքն ինձ համար անձնական նշանակաություն է ունենալու և այնտեղ գտնելու եմ ինձ համար շատ թանկ տողեր: Բնականաբար այդպես էլ եղավ․ գտա ջերմ խոսքեր հորս մասին և հեղինակի կողմից անչափ գնահատված զգացի: Սակայն, բացի իմ անձնական էմոցիաներից՝ գիրքը մեծ տպավորություն թողեց ինձ վրա՝ անդրադարձ կատարելով մեր 30 տարվա պատմությանը: Հետաքրքիր էր հետևել նորանկախ Հայաստանի ձևավորմանը և զարգացմանը մի մարդու աչքերով, ով մեծ դերակատարություն է ունեցել բոլոր գործընթացներում։ Անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ, քանի որ Ռ. Քոչարյանի խարիզման յուրահատուկ արտացոլում է գտել գրքում»։
Արթուր Գրիգորյան
«Նախագահ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի ընթերցումը վերահաստատեց համոզմունքս, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես հզոր և արժանապատիվ քաղաքական գործիչ է։ Հպա՛րտ եմ, որ կամային ուժեղ հատկանիշներով այս մարդը եղել է իմ երկրի Նախագահը։ Առավել հպարտ եմ, որ ինձ համար հավերժ պաշտելի Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ նրանց տանդեմն իրապե՛ս ծառայել է Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հզորացմանը։ Անկեղծորեն շնորհակալ եմ, պարոն Նախագա՛հ, որ մինչ օրս մեծ ջերմությամբ, խորին հարգանքով և գնահատանքով եք հիշում Անդրանիկ Մարգարյան Մարդուն և Վարչապետին․․․ Ինքնակենսագրական այս գիրքն անպայման պե՛տք է ունենա շարունակություն ու, համոզվա՛ծ եմ, որ կունենա՝ անչափ ցանկալի և սպասված զարգացումներ։ Պատի՛վ ունեմ»։
Գոհար Մռավյան
«Գիրքը միայն այսօր եմ սկսել կարդալ։ Եվ շատ արագ հասկացել եմ՝ գիրքն իմն է։ Սա հենց այն դեպքն է, երբ կարդալիս, կարծես, լսում ես տեքստը․լսում ես իր հիշողություններ հրավիրած մարդու ոչ բարձր, հանգիստ ձայնը։ Եվ ահա ես արդեն եղել եմ Ստեփանակերտում, այնուհետև, հեղինակի հետևելով, հայտնվել Մոսկվայում, իսկ հետո նաև՝ բանակում։ Հետևում էի, ինչպես է տղան դառնում պատանի, ինչպես է կոփվում՝ ձեռք բերելով այն գծերը, որոնք հետագայում այդչափ պահանջված են դառնում։ Ամեն ինչը դեռ առջևում է, և ինձ սպասվում է հետաքրքրաշարժ և ուսուցողական ճանապարհորդություն դեպի մարդկային կյանքի և իմ երկրի պատմություն։ Բայց արդեն կա այն կապը, կա հեղինակի հանդեպ այն վստահությունը, որը թույլ կտա իր աչքերով տեսնել բազմաթիվ թաքնված փաստեր, տեսնել այն վստահությամբ, որ այդ հայացքն անկեղծ է ու ազնիվ։ Եվ ես բոլորին հրավիրում եմ միանալ»։
Միլա Խաչատրյան
«Գիրքն ավելի շուտ հիշեցնում է երկխոսություն իր հերոսի հետ։ Հոգևոր զրույցի և անցյալի մեջ ամբողջական խորասուզման պատրանք է մնում։ Այն անցյալի, որ բաց չի թողնում և վերադարձել է նորովի՝ հին որակի մեջ։ Ղարաբաղի թեման այսօր շատ սուր է դրված։ Եվ, ըստ ամենայնի, մեզ սպասվում է այս կենդանի պատմության շարունակությունը․․․»։
Հայկանուշ Վարդանյան
«Ինձ համար` որպես ընթերցողի, գիրքը հետաքրքիր էր և դյուրըմբռնելի, բայց ոչ պարզունակ։ Այսինքն՝ մի շնչով կարող ես կարդալ գիրքը և չհոգնել։ Պարզ շարադրանքը համեմված է հետաքրքությամբ։ Գիրքն ավելի շատ ինքնակենսագրական և պատմական փաստերով շաղախված յուրօրինակ ստեղծագործություն է։ Գրքում կան չոր ինքնակենսագրական փաստեր, այն նաև պատմվածքի համեմունք ունի։ Երբ կարդում ես մանկության, պատանեկության կամ ծառայության մասին, մի պահ զգում ես «բակունցյան» շունչը։ Բայց ինձ առավել հետաքրքրեց, որ հույզերն ու ապրումները չէին տվայտվում գրքում, այլ կարծես մի հավասարակշիռ գծով անցնում են ամեն մեկն իր հերթով, ինչը խոսում է պրն Քոչարյանի կշռադատված և ապրումներն անգամ կառավարել կարողանալու ունակության մասին։ Գրքի յուրաքանչյուր մասն ու ենթավերնագիրը, եթե դիտարկենք զուտ որպես առանձին աշխարհ, ապրում է իրարից անկախ, բայց և մեկը մյուսի մեջ, այսինքն՝ նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Այս տեսանկյունից էլ է գիրքը հաջողել։ Որքանով ես եմ հասկանում՝ այս հարցումը զուտ հայերեն տարբերակի հրատարակման հետ չէ կապված, այլ կա մտադրություն նոր գիրք գրելու։ Եթե ես ճիշտ եմ, ապա կխնդրեմ հաջորդ գրքում ավելի ծավալուն անդրադառնալ Շահումյանին։ Ես՝ որպես կռիվը սեփական մաշկի վրա զգացած մարդ և շահումյանցի, այսօր կարիքն եմ տեսնում ոչ միայն իմ երեխային պատմելու մեր կռվի մասին, այլ նաև իրական փաստերի վրա հիմնված մի գրքի՝ մատնացույց անելու համար իմ պատմածը կամ, եթե արդեն մենք չլինենք՝ մեր երեխաների կարդալու համար։ Իսկ մնացած առումով հավանեցի և՛ գրքի շարադրանքը, և՛ լեզուն, և՛ ոճը։ Շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում»։

Եթե ունեք հարցեր, կապ հաստատեք մեզ հետ

պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ սխալ էլ. հասցե
պարտադիր դաշտ
Ռոբերտ Քոչարյան «Կյանք և ազատություն»
© 2019 Բոլոր իրավունքները պաշտպանված են
Made by Innovate Technologies LLC